You are viewing [info]hovhannisyan_a's journal

Գիտակից հասարակություն [entries|archive|friends|userinfo]
Արտակ Հովհաննիսյան

[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

"Իրավական-ազատական բարդույթ" [May. 22nd, 2012|12:56 am]
 Հոգեբանական նոր կամ էլ ոչ նոր  խնդիր ա տարածվում: Կարելի ա կոչել`  "Իրավական-ազատական բարդույթ":  Դա երբ մարդը կարծում է, որ պետք է լինի կամ կա ազատ խոսքի իրավունք, պայքարի  է դուրս գալիս հանուն դրա, իրեն պատերով է տալիս հանուն դրա, բայց  դեմ է, որ ամեն բան ցուցադրում  կամ գրում են: Դա երբ մարդը  կարծում է, որ պետք է տնտեսական  մրցակցություն լինի, բայց դեմ է, որ մեկը այդ մրցակցությունում առաջադիմում ու կապիտալ է դիզում , երբ գտնում է, որ մարդիկ ազատ են ամեն հարցում, հանուն ազատության կոչեր է անում, բայց դեմ է, նեղվում ու ջղայնանում է, երբ մյուսները ազատ են լինում...
Ու արդյունքում անըդհատ գոռոց, ոռնոց,  բղավոց, բողոք,  հիստերիա, պանիկա և աբուլիա...


Circle.Am
LinkLeave a comment

Կինը տղամարդու կյանքում [May. 16th, 2012|03:06 pm]

Ովքեր հետևում են գրառումներիս, նկատած կլինեն, որ երբեմն օգտագործում եմ "լավ կին", "իսկական կին" ու նման այլ արտահայտություններ: Սակայն դեռ ոչ մի հստակ ու նորմալ բացատրություն չի եղել, թե որն է այդ "իսկական կինը" , ինչ հատկանիշներ պետք է իր մեջ ունենա, ինչ պետք է անի, իսկ ինչ չպետք է անի: Ինչպես նաև հաճախ եմ որոշակի քննադատությամբ հանդես եկել աղջիկների դեմ, ինչի համար ինձ անգամ կնատյաց են անվանել:)) , սակայն իմ քննադատությունը ուղղված չի եղել իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին, այլ կոնկրետ որոշ տեսակներին:

Բայց, ամեն դեպքում,  քննադատությունն էլ քննադատություն չի, եթե իր մեջ կառուցողական ոչինչ չի կրում ու ցույց չի տալիս քննադատության թեմա հանդիսացող նյութի ալտերնատիվ, ավելի լավ տարբերակները ու չի հիմնավորում, թե ինչու է այդ ալտերնատիվն ավելի լավը:
Եկել է ժամանակն ամեն ինչ շտկելու և ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մի հոդվածը` կին-տղամարդ հարաբերությունների մասին , որը քիչ թե շատ  լույս է սփռում այն հարցի վրա, թե ով է այդ "իսկակակն կինը", ինչպիսին է նա և ինչ դեր կարող է խաղալ տղամարդու կյանքում...

Այսպես`  Կինը տղամարդու կյանքում «Հրեշտակ-Ա» գ/ֆ մոտիվներով :

Ինչպես նաև, որպես թեմայի շարունակություն`  ով կարող է լինել  Տղամարդը կնոջ կյանքում ըստ «Ալիքից քշվածները» ֆիլմի սցենարի  



Circle.Am
LinkLeave a comment

Մտավոր քարտեզի չափսերի փոքրացում [Apr. 21st, 2012|06:33 pm]

Էս վերջերս մտածում էի, թե այդ ինչպես է ստացվում, որ շատ ինտերնետ կայքեր, որ մենակ զբաղված են մարդկանց էմոցիոնալ ու մտավոր տարածքը աղտոտելով ու շատ սահմանափակ մտավոր նյութ են իրենց մեջ պարունակում, շատ մեծ թվով այցելություններ ունեն: Իսկ մարդիկ, կարծես զոմբիացած լինեն ու այդ կայքերից բացի էլ բան չտեսնեն ինտերնետում: Իսկ ինտերնետում լիքը ուրիշ լավ, օգտակար ու էկոլոգիապես մաքուր բաներ էլ կան: Բայց շատ մարդիկ դրանց ուղղակի չեն հանդիպում և, կարծես, հաճույք են ստանում էդ ուղեղի քայքայիչ նյութերը գլուխները լցնելուց կամ դրանց գոյության մասին մեկնաբանություններում կարծիք հատնելուց:

Պարզվում է, որ սոցիալական ցանցերն ու փնտրող համակարգերը ֆիլտրում են այն ինֆորմացիան, որը պետք է ձեզ հասնի: Կոնկրետ ասած` ձեզ են մատուցում այն ինֆորմացիան, որի մասին դուք հաճախ եք ընթերցում:
Օրինակ` եթե դուք ֆեյսբուքում գրանցված եք ինչ-որ խմբում կամ լայքել եք նման մի էջ, որտեղ շրջանառվող հիմնական ինֆորմացիան և ավելացվող հղումները Պողոսի ու Պետրոսի մասին են, ու ձեր նորությունների էջում անընդհատ ցուցադրվում են այդ խմբում կամ էջում հայտնվող հղումները, և դուք, թեկուզ հեցն այնպես, ուղղակի, սիստեմատիկ սեղմում եք դրանք, ապա որոշ ժամանակ անց, ֆեյսբուքի ջանքերի շնորհիվ, ընդհանրապես ձեզ երևացող բոլոր հղումներն ու ինֆորմացիան ամբողջ երկրագնդի մարդկությունից լինելու է միայն Պողոսի ու Պետրոսի մասին: Այ այդքան կրճատվելու է ձեզ հասնող ինֆորմացիան ու դուք հայտնվում եք "սապոնե պղպջակի" մեջ: Իսկ արդյունքում` աշխարհի ձեր մտավոր քարտեզը փոքրացնում է իր սահմանները և "պղպջակից" դուրս դուք բան չեք տեսնում... Նույնը նաև գուգլի դեպքում : Մի խոսքով` ավելի լավ է նայեք վիդեոն.



Հ.Գ.
Ես իմ վրա էլ եմ սա զգացել, բայց լուծումը ինքնստինքյան էր ստացվել: Մի պահ ուղղակի դադարեցի սեղմել էկոլոգիապես ոչ մաքուր ինֆորմացիա պարունակող կայքերի հղումները, որքան էլ որ դրանք պրովոկացիոն կամ հետաքրքրություն առաջացնող լինեին: Իսկ էս վերջերս սկսել էի նկատել , որ, չգիտես ինչու, այդ կաքերից էլ հղումներ իմ նորությունների էջում չեն հայտնվում, նույնիսկ եթե դրանք իմ ընկերներն են ավելացրել:
Այնպես որ տեխնիկայի յուրաքանյուր պրոգրեսից կարելի է օգուտ քաղել:
Շուտ-շուտ փնտրեք օգտակար բաներ ու դրանք ձեր կյանքում ավելի շատ կդառնան... :))


Circle.Am
LinkLeave a comment

Էլի քաղաքական [Apr. 21st, 2012|12:54 pm]
Հա ասում եմ չխոսամ քաղաքականությունից, բայց չի ստացվում :))

Այսօրվա դրությամբ, իմ կարծիքով, երևի միակ քաղաքական գործիչն ա, որ մտավոր մաստուրբացիայի պատկերներ ու լոզունգներ (ասենք. "թափ տանք", կամ "թափ տանք, թափ տանք մինչև վերջ" կամ "թափ ենք տալու") ներկայացնելու փոխարեն, լուրջ բան ա առաջարկում: Ու թերևս միակ խելամիտ ու գործնական ճանապարհն ա նշում, որով կարելի է ոչ միայն բնակչության սոցիալական վիճակը բարելավել ու ոչ միայն արտաքին պարտքերը փակվել, այլ նաև մեկընդմիշտ մոռանալ դրանց մասին` առանց երկրի ունեցվածքը, գործարաններն ու բիզնեսի գյոզալ թիքեքը արտասահմանցիքին փեշքեշ անելու:


Միայն մի երկու հատ մինուս կա.
1. Նայելով մեր իրականությանն ու հասարակությանը, մի տեսակ կասկածներ են առաջանում, որ այդ ամեն ինչով հանդես գալը ներկա պահին, ստացվում է ռուսի ասած` хорошая мина, при плохой игре.
2. Թեկնածուները աչքի ընկնող չեն: Ոչ միայն քիչ են երևում, այլ նաև մի տեսակ հոլիվուդյան աստղային փայլն ա պակասում: Իսկ քաղաքական շոուի ու շոումենների մեջ երևալու համար, իմ կարծիքով, դա պակաս կարևորությւոն չունի:

Բայց գաղափարը ինձ դուր ա գալիս...
Ու Ա.Սարգսյանն էլ ա հարգանք ներշնչում, թեկուզ նրա համար, որ գաղափարով ա ներկայանում ու ոչ թե գաղափարի ու իմաստի բացակայության պատճառով ընկնում ա սպառողական ու նյութական եսիմ ինչ փաթեթների ու ողորմություններ տալու հետևից:

Հ.Գ.
Պետրոսն էլ ինչպես միշտ պիտի թոզ ու դուման անի :))

Circle.Am
LinkLeave a comment

Սենց էլ ապրում ենք :) [Apr. 19th, 2012|11:43 pm]

 Հայաստանում լավատեսները ընտրում են Հանարապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցություններին, իսկ վատատեսները «Ժառանգությանը» և Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքին: Այսպիսի եզրահանգման են եկել Gallup Europe–ը և Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան, ապրիլի 4-10-ը իրականացնելով հարցումներ Հայաստանի ամբողջ տարածքով(tert.am):
1.  Նրանք դեռ տեղյակ չեն, որ մարդկային մի մեծ խումբ էլ գոյություն ունի` ռեալիստները
: Ափսոս... ինձ հետաքրքիր էր, թե իրանք ում են ընտրում:
2.  Կարդացի` Հայաստանի ամբողջ տարածքով, ասեցի հեսա հարցումների մասնակիցների թիվն էլ մի հատ լուրջ թիվ կլինի, ասենք, ըտենց մի միլլիոն, կամ գոնե մի 500-600 հազար, մեկ էլ տենամ խեղճ ու կրակ 1018 (թե ինչո
՞ւ ոչ 1020, այլ հենց 1018) :)))) 

 Բայց. 
«...եթե ընտրությունները լինեին այժմ, ապա ընրողների (էդ հատընտիր 1018-ի՞) 34 %-ը իր ձայնը կտար ՀՀԿ-ին, 28%-ը՝ ԲՀԿ-ին, 9%-ը՝ ՀԱԿ-ին, 6 %-ը՝ ՕԵԿ-ին, 5%-ը՝ ՀՅԴ-ին և 3%-ը՝ «Ժառանգությանը» »:
Բայց.
Ընենց ահասառսուռ բառեր, ինչպես օրինակ` «Gallup ընկերության տնօրենների խորհրդի անդամ» :)))

Circle.Am
Link2 comments|Leave a comment

Հայաստանը մնացել է կնոջ փեշի տակ [Apr. 16th, 2012|08:08 pm]
              

 Ընդհանուր առմամբ, ոչ Նիկոլն ա հետաքրքրում, ոչ էլ մնացած քաղաքական գործիքները, բայց էս վիդեոի մեջ մի բան կա, ինչը պարզ ցույց է տալիս, թե ինչու են Հայաստանն ու հայերը քաքի մեջ ապրում: Հաստատ ո’չ Փաշինյանի, ո’չ Ալեքսանյանի ու ո’չ էլ տնտեսության վատ վիճակի ու նման այլ բաների պատճառով, որոնցով փորձում են լցնել մարդկանց գլուխները:
Հիմնական պատճառներից մեկը տղամարդկանց «կրտված» լինելն է, այն էլ ոչ թե ծայրից, այլ քոքից ու հիմնովին:
Էս վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հաճախ ենք տեսնում լրբացած կանանց, որ գոռում են տեսախցիկների առաջ` քաղաքական տարբեր հանդիպումների ու միտինգների ժամանակ: Իսկ ո՞ւր են իրենց տղամարդիկ: Չկան տղամարդիկ, հասկանո՞ւմ եք: Կրտվել են: Արդեն էլ տղամարդ չեն: Ամեն մեկն օրգանները հարմար տեղավորել է կնոջ կաբլուկի տակ ու ձենը կտրած մի տեղ վեր է ընկել: Որովհետև եթե տղամարդիկ լինեին, նման ժամանակ, եթե ասելիք կար, նրանք կգնային ու նրանք էլ կզրուցեին, իսկ կանայք երկրորդ գծում կկանգնեին ու հանգիստ կերպով կաջակցեին իրենց տղամարդկանց: Իսկ եթե ասելիք չկար, ուրեմն չկար: Նիկոլը անկապ տեղը բենզին կծախսեր, կհասներ Բանգլադեշ ու հետ կգնար: Ու ամեն ինչ լրբանոցի չէր վերածվի:
 Եթե նկատեցիք, ամեն անգամ, երբ տղամարդ է խառնվում, զրույցն անցում է կատարում ավելի հանգիստ տոների վրա ու սկսում է կառուցողական դառնալ: Բայց նման տղամարդիկ մեկ կամ երկուսն էին այս ամբոխի մեջ: Երբեմն ոմանց մոտ արթնանում էին տղամարդկային ինչ-որ ծրագիր` շտկել ամեն ինչ, բայց դա արագ կերպով ճնշվում էր կանանց այնպիսի հուժկու ձայնի տակ, որին կնախանձեր անգամ « Ռիչարդ Լվինոյե Սերդցեն»:
Մի խոսքով` ազգը կնիկացել է, կանայք անդուրացել, իսկ տղամարդիկ վերանում են: Ո՞վ է մեղավոր: Երևի բոլորը: Կանայք էլ, տղամարդիկ էլ,պատմությունն էլ:
Սկսենք պատմությունից: Դարերով ուրիշների իշխանության տակ մնալով հայ տղամարդը զրկվեց իր ունեցվածքային սեփականությունից, կտրվեց իր հողից: Հայ պալատական խավը, որը պետք է ավելի բարձր մակարդակի լիներ, ավելի բարձր արժեքների նվիրյալ լիներ ու նրան փորձեր կրկնօրինակել և ումից օրինակ վերցներ հայ ռամիկը, սկսեց գոյատևման պայքար մղել ու փորձել պահպանել այն ունեցվածքը, որ ուներ: Սկսեց սրա տակ պառկել, նրա տակ պառկել, որ մի ձև պահպանի իր ունեցածը, այդ թվում` ժողովրդին: Արդյունքում սկսեց դեգրադացվել ու վերածվել ստրուկի: Կամաց-կամաց ժողովրդին պահելու ցանկությունն էլ անցավ երկրորդ պլան ու առաջնային դարձավ սեփական ամրոցն ու խնձորի բաղերը պահելու մղումը: Ժողովրդի մերն էլ, բաղս բերք տա: Գենային մակարդակում հարյուրամյակների ընթացքում սկսվում է գրվել այս սկբունքը, գումարած ստրկային ինչ-որ ինֆորմացիա ու փոխանցվել գեներով: Երևի հենց դրանից էլ սկսվել է հայ տղամարդու` հայ ռամիկի ու պալատականների կրտումը: Հետո, այդ իշխանական ու արքայական տոհմերը ընդհանրապես վերացան: Առաջ եկան հայ բուրժույներ, որոնք արդեն իրենց նախնիներից գենային մակարդակով լիքը կեղտոտ ինֆորմացիա էին ստացել: Ու այդ էր պատճառը, որ հայ գործարարի փողերը երբեք չծառայեցին գաղափարին, այլ միայն սեփական բաղը ջրելուն: Եթե դրանք ծառայեին գաղափարին, ով գիտի, միգուցե, և այսօր արևմտյան Հայսատնն էլ մերը լիներ, Բավքվի նավթահորերի մեծ մասն էլ: Այսինքն նենց չէր, որ անցած 2-3 դարերի ընթացքում հայ ազգը «չմոների» կույտ էր: Բաքվում նավթի բիզնեսը մերն էր, Եգիպտոսում ծխախոտի բիզնեսն էր հայերինը, Հնդկաստանում` առևտրից էինք լավ և ու այդպես շարունակ: Բայց ո՞ւր են հիմա այդ գործարարները: Չկան: Նրանք, ում փողը գաղափարի էր ծառայում, եկան իրանց էլ տվին «մի յանով» արին, իրանց բաղերն էլ, իրանց ժողովրդին էլ հետը... Հետո պատերազմներ, գենոցիդ ու նման վատ իրադարձություններ, որոնք ոչնչացրին հայ տղամարդկանց հսկալի մի զանգվածի, իսկ շատերին էլ թողեցին անաշխատունակ: Այնուհետև սովետներ` որտեղ ակտիվորեն սկսեցին հավասարացնել` կանանց ու տղամարդկանց իրավունքների մեջ:
«Կուխառկեքը» սկսեցին հայտնվել ամենուր: (Ոչ բարեկիրթ, կանացի, իմաստուն ու խելացի կանայք,որովհետև նմանները հիմնականում իրենց տղամարդկանց մեջքին էին կանգնած ու իրենց կնոջ դերում երջանիկ էին զգում): Հենց «կուխառկեքը»: Ամենագիշատիչները հայտնվում էին բարձր պաշտոններում, իսկ ամենաանկարողունակները` դպրոցներում: Իսկ, թե «կուխառկեն» ոնց պետք է ղեկավարի, երևի իմաստ չկա ասելու: Թե ինչ արժեքներ ու աշխարհի մոդել պետք է «կուխառկեն» փոխանցի երեխաներին, երևի նույնպես իմաստ չկա նշելու: Ավելի ճիշտ նշեմ` ոչ մի: Արդյունքում ազգը սկսում է դեգրադացվել ու բարոյազրկվել: Կամ էլ` սկզբից բարոյազրկվել, հետո դեգրադացվել:
Հետո, մեր օրերում նույն սցենարը պետք է շարունակվի` ֆեմինիզմի քարոզման ճանապարհով: Ովքե՞ր են ֆեմինիստների շարքերը գրավում: Նորից նույն «կուխառկեքն» ու «գիշատիչները»: : Հիմա այս վիդեոն երևի նրանցից շատերը նայում են այն տեսանկյունից, որ իբր կանայք սկսել են քաղաքական ակտիվություն ցուցաբերել: Ներողություն, բայց սա լրբություն ա, սա քաղաքական ակտիվություն չի: Ավելին, ամենայն լրջությամբ հայտարարեմ` ԱՅՍՏԵՂ ԿԻՆ ՉԿԱ: Կին հասկացության նրբությունն ու հեզությունը ամենևին չի համապատասխանում նման «բույվլների» ոչ ներքին, ոչ էլ արտաքին ցուցանիշների հետ: Չկա նաև տղամարդ այդքանի մեջ: Սա պարզ ցույց է տալիս, թե ինչ ընտանեկան համակարգ է գործում Հայստանում. մատրիարխատ:
Ընտանիքի գլխին մի հատ սենց մուտանտ ա կանգնած( թե ներքինից, թե արտաքինից), որովհետեև իմաստ չկա, որ իրեն խնամի ու հետևի, ով անընդհատ իրեն առաջ գցելով չի թողնում, որ իր տղամարդը իրեն դրսևորի, որոշումներ կայացնի ու մարդկանց հետ հանդիպման ինքը դուրս գա: Ու դրա հետ միաժամանակ հաստատ քննադատում ու մեղքի զգացման վրա է ազդում, որ նախաձեռնողականություն ցույց չի տալիս: Տարօրինակ պարադոքս է ստացվում, մի կողմից չի թողնում, որ նախաձեռնողականություն ցուցաբերի, մյուս կողմից մեղադրում, որ նախաձեռնող չի: Ու այդպես հայ տղամարդու մեջ(ինչպես նաև վրա) ամեն ինչ կոտրվում է: Ի՞նչ է մնում նման պայմաններում հայ տղամարդուն: Կամ խոպան գնա ու փրկվի էս մուտանտներից, կամ էլ հարբի, ուղեղն անջատի ու փորձի մի ձև ինչ-որ էմոցիա ապրել: Դրա համար էլ հայ տղամարդը կամ «ուտող» խմող ա, կամ էլ խոպան գնացող ու հետ չեկող, որովհետև գնում ա ու մի հազար կիլոմետր հեռավորության վրա սկսում ա զգալ հոգևոր ու էմոցիոնալ ազատության համն ու հոտ: Ու, օ՜հ, «պարադո՜քս», շատերը այնտեղ սկսում են ոտքի կանգնել, առաջխաղացում ունենալ: Ուրեմն օտարության մեջ դա ավելի հեշտ է, քան սեփական «տա՞նը»: Այնտեղ փողը ի՞նչ է փողոցներում է լցրած, թե՞ երկնքից է թափվում: Կամ ով է ձեզ խաբել, որ Հայաստանը աղքատ երկիր է ու մեր մոտ փող չկա: Հայաստանում կա մի բան, ինչը քիչ է` իսկական կանայք: Կանանց ինֆլյացիա է Հայաստանում:  Տղամարդուն աջակցող ու նրա թիկունքին կանգնող կանայք: Մեծ գործերի հրահրող ու դրանց իրականացմանը ոգեշնչող կանայք...
Ու մի բան էլ քիչ կա մեր երկրում, ինչը տրամաբանական է իսկական կանանց բացակայության պայմաններում: Իսկական տղամարդիկ: Ճիշտ է , նրանցից ում խոսացնես` ինքը ալֆայա, ինքը «վաբշե ըտեղի ասողն ա»... Բայց դե հո երևում ա, տղե'րք, որ չկաք: Որովհետև ձեր կանայք ձեզանից առաջ են անցել ու դուք անգամ չեք էլ կարողանում զսպել նրանց: Դուք ձեր ալֆայությունը պատերի տակ եք ցույց տալու` երկրի ստրատեգիական ուղին քննարկելիս, իսկ Նիկոլ Փաշինյաններին ու Սամվել Ալեքսանյաններին ձեր կանայք են դիմավորելու ու դիմադրելու:

Ձեզ վարժեցրել են ու կռտել... բայց հենց իրենք էլ դրա պատճառով կրակն ընկել…


Circle.Am
Link4 comments|Leave a comment

Անատիդաեֆոբիա [Mar. 28th, 2012|01:04 am]

Անատիդաեֆոբիա - Վախ, որ աշխարհում ինչ-որ տեղ կա բադ, որը Ձեզ հետևում է: Իհարկե խելքին մոտ չի հնչում բայց դե... բավոր: Դուք հիմա  բադ տեսնո՞ւմ եք: Ես էլ չեմ տեսնում: Բայց դա չի նշանակում, որ ինքը չկա:))))))          

Circle.Am
Link2 comments|Leave a comment

Խառախուռա մտքեր-2 [Feb. 27th, 2012|08:43 pm]
1. Ենթադրենք, տեսել եք հակառակ սեռի ոմն ներկայացուցչի, ով Ձեզ դուր է եկել: Հավաքում եք ուժերը, մոտենում, հայտնում նրան այդ մասին և առաջարկում ծանոթանալ: Կարծես վատ բան չկա, բայց փոխարենը ստանում եք ոչ ադեկվատ, ագրեսիվ կամ վիրավորական պատասխան:
Հարց` ի՞նչ անել:
Պատասխան` առանց լարվելու, հանգիստ ինտոնացիայով ասում եք.
-Լավ, կներե'ք, որ Ձեզ նկատեցի:
Դրանից հետո համապատասխան նրա դեմքի մռայվելու արագության բացում եք Ձեր լաաայն ժպիտը : (c)

2. ‎«Ի՞նչը կհաղթի հերոսին, եթե չլինեն կինն ու գինին...»:
Փաստորեն անհաղթ հերոսները, դրանք չխմող գոմիկներն են: (c)

3. Ըստ «Մեկ ազգ»-ի տվյալների հիմա էլ էն թվերը չի՜, հիմա շա՜տ վտանգավոր ա: ԶԳՈՒՅՇ ԵՂԵ'Ք: (c)

4. Կնոջ սիրո համար պայքարող տղամարդկանց մեծամասնությունը արդյունքում ստանում է ոչ թե կնոջ փոխադարձ սերը, այլ միայն նրա թույլտվությունը սիրել իրեն անհայտ ժամանակով... (c)

5. Իսկ դուք Պաուլո Կոելիո չեք կարդացել?
Ինչո՞ւ: Ասում են` մոդայա... (c)

6. Եթե Դուք հասկանում եք, որ Դուք այդքան էլ գեղեցիկ չեք, պետք չի սփոփանք գտնել այնպիսի աֆորիզմների մեջ, ինչպիսին է օրինակ. "Բարի համբավն ավելի լավն է գեղեցիկ դեմքից":
Պետք չի': Դա Ձեր մասին չի: Դուք ավելի լավ է պահանջարկ ստեղծեք : (c)

7. «Օդնոլյուբերը» դրանք մարդիկ են, որ տանջվելով, հազիվ մեկի հետ հարաբերություններ են ստեղծում ու նույնքան տանջվելով ու ինքնաբռնաբարվելով դողում են այդ հարաբերությունների վրա, որովհետև չգիտեն` էլ երբ նման բախտ կվիճակվի էլի մեկին գտնել:
Հ.Գ.
Իսկ մեզ մանկուց շրջապատը փորձում է ներշնչել, որ «օդնոլյուբերը» դրանք ինչ-որ յուրահատուկ ու իսկական մարդիկ են: Այնինչ, նրանք ընդամենը բարդ կյանքով ապրող մարդիկ են: (c)

8. Մարդու անունը դուրս գա, աչքը դուրս չգա:Անունը կվերականգնվի, աչքը` ոչ: (c)

9. Պամիդորը պիտի շատ լինի, որ էժանով առնես : (c)


Circle.Am
Link2 comments|Leave a comment

Խառախուռա մտքեր-1 [Feb. 27th, 2012|08:40 pm]

 1. Իսկ Լիպտն թեյի տերևները հավաքելուց, հնդիկ   աշխատողների մտքով անգամ չէր անցնում , որ   նրանք դա անում են  սիրով ու խնամքով:

 2. Աշխարհը մնում է նույնը, միայն խաղալիքներն են  փոխվում:

 3. Որոշ օրինաչափությունների իմացությունը   ազատում է որոշ փաստերի իմացության   անհրաժեշտությունից...

 4. Եվ պարտությունն է որբ, իսկ հաղթանակը   բազմաթիվ պապաներ ունի...

5. Յուրաքանչյուր համակարգ, դուրս գալով հավասարակշռությունից, ձգտում է ստեղծել նոր   հավասարակշռված վիճակ...

6. Շատ տղամարդկիկ ուզում են հաջողակ լինեն կանանց մոտ: Ու կյանքի որոշակի էտապում յուրաքանչյուր տղամարդ իրեն տալիս է մի հարց. «Ինչպե՞ս կարելի է գայթակղել կնոջը»:
Հետո որոշակի պատասխաններ գալիս են, բայց այդ հարցը տվողները հաճախ չեն էլ դառնում
կանանց մոտ հաջողակ, որովհետև անտեսում են մի նրբություն, որ գայթակղում է ոչ թե
տղամարդը, այլ կինը:
Դրա համար էլ հարցը պետք է դրվի ոչ թե. «Ինչպե՞ս գայթակղել կանանց»,- այլ. «Ի՞նչ կարելի է   անել, որպեսզի կանայք գայթակղեն ինձ » :

7. Հիսուս Քրիստոս - Ամեն ինչ սեր է:
Զիգմունդ Ֆրեյդ - Երևի ուզում էիր ասեիր` ամեն ինչ սեքս է:
Կառլ Մարքս - Իմ կարծիքով էդ ձեր սերը, սեքսը, բանը  սաղ սուտ ա: Իրականում ամեն ինչ   էկոնոմիկա է:
Ալբերտ Էյնշտեյն -Արա, դե հերիք ա կռվեք էլի: Թողե'ք աշխատենք: Ամեն ինչ հարաբերական  է...

8. Ֆեմինիստները երբեք դրախտի երեսը չեն տեսնի: Գիտեք ինչո՞ւ: Այնտեղ տղամարդն է  գլխավորը ;)

9. Ձուկը ծովում է մեծանում:


Circle.Am
Link2 comments|Leave a comment

Ճգույթիկ [Feb. 12th, 2012|03:18 pm]
              

Փոքրիգ բարեգամնե'ր,ահավասիկ ճգույթի երգը: Բոլորս միասին երգե'նք: 
1;2;3;4 ! 
:ԴԴԴ





Circle.Am
Link2 comments|Leave a comment

navigation
[ viewing | most recent entries ]
[ go | earlier ]